Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վլադիմիր Պուտին․ «ՌԴ տնտեսության վերականգնումը երկու տարի կտևի»

Վլադիմիր Պուտին․ «ՌԴ տնտեսության վերականգնումը երկու տարի կտևի»
19.12.2014 | 10:33

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասուլիսում հայտարարել է, որ երկրի ներկա տնտեսական խնդիրները առաջացել են մեծ մասամբ արտաքին ուժերի պատճառով: Նա պատճառների թվում նշել է նաև նավթի ցածր գները:
Նախքան իր ամենամյա ասուլիսի հարցերին անցնելը՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանի տնտեսությունը անպայման վերականգնվելու է, և դա երկու տարի կտևի: ՌԴ նախագահը նաև ասել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկելու տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ:

Դիտվել է՝ 750

Մեկնաբանություններ